Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ծրագրի արդյունքները գոհացուցիչ են

Ծրագրի արդյունքները գոհացուցիչ են

Երեւանում մեկնարկեց «Անհասության ռետինոպաթիայի ազգային ծրագիր մեկ տարի անց՝ արդյունքներ եւ հեռանկարներ» թեմայով միջազգային համաժողով։ Քննարկման մասնակիցներին ողջունելով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը նշեց, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ կիրառական մեծ դեր ունի ակնաբուժությունը։ «Առողջապահության նախարարությունը միշտ հետեւում է Հայաստանի Հանրապետությունում ակնաբուժության զարգացմանը։ Հուսով եմ՝ այս համաժողովը հնարավորություն կտա միավորել մեր ուժերը եւ լուծել առկա խնդիրները»,–ասաց փոխնախարարը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ համաժողովը կծառայի իր նպատակին։


Ծրագիրը սկսվել էր 2010 թվականի հունիսին։ Ամփոփելով ծրագրի արդյունքները՝ անհասության ռետինոպաթիայի ծրագրի համակարգող, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանը նշեց, որ արդյունքները բավական գոհացուցիչ են։ «Երեխաների մոտ ռետինոպաթիայի հայտնաբերվածության աստիճանը բավական բարձր է, մինչ այդ երեխաների մոտ հայտնաբերվածությունը տեղային բնույթ է կրել»,–ասաց Ռ. Հարությունյանը՝ նշելով, որ հայտնաբերվել է մոտ 350 անհաս նորածին երեխա, ովքեր հետազոտվել են, 41 երեխայի դեպքում կատարվել է լազերային գործողություն։


«Այսպիսով, այդ 41 երեխաները փրկվել են հետագա կուրության վտանգից»,–նշեց Ռ. Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ վիրահատության չենթարկված երեխաների մոտ ռետինոպաթիան հետ է զարգացել։


Փոքրիկները կանոնավոր հսկողության տակ են եղել մինչեւ վերջնական առողջացումը;


Ակնաբույժի տեղեկացմամբ՝ Հայաստանում, մասնավորապես՝ Երեւանում, բոլոր նեոնատալ խնամքի կենտրոններում գտնվող անհաս նորածինները հետազոտվում են ակնաբույժների կողմից, յուրաքանչյուր կենտրոն ունի կցված ակնաբույժ, ով ամեն շաբաթ կանոնավոր աշխատում է այդ կենտրոնի հետ։


«Կանոնավորված է, որ յուրաքանչյուր երեխա դուրս չգա ուշադրությունից թե՛ կենտրոնում, թե՛ կենտրոնից դուրս գրվելուց հետո՝ մինչեւ տասնութ տարեկան»,–ասաց նա՝ հավելելով, որ մարզերում ծնված անհաս երեխաները մի փոքր լավ զգալուց հետո տեղափոխվում են Երեւանի համապատասխան խնամքի կենտրոններ։ Ակնաբույժի խոսքով՝ այս ծրագիրն ունի սկիզբ եւ չունի վերջ։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ